amga.tv

Switch to desktop Register Login

Պայթյուն Քանզըսում 1 զոհ, 16 վիրավոր

firrr 4Միզուրի նահանգի Քանզըս Սիթի քաղաքի նորաձեւ ոճային թաղամասում գազի պայթյունից, ապա հրդեհից, վերջին տվյալներով 1մարդ մահացել է, տուժել է 16 մարդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախապես շրջանառվում էր, թե Բացի Country Club Plaza-ում JJ`s -ի մոտ գազատարի վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան հարվածել է գազատար խողովակին: Սակայն Missouri Gas Energy գազային ընկերությունը պայթյունի մեղավոր է ճանաչել աշխատակիցներին: MGE տվյալներով՝ աշխատակիցները ստորգետնյա աշխատանքների ժամանակ վնասել են գազատարը: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ ընգծվում է, որ պատահարի հետաքննությունը շարունակվում է: Ընկերության մասնագետները ներկա պահին դադարեցրել են գազի արտահոսքը: Միջադեպի հետեւանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, բռնկվել են հարեւան տները: Դեպքի վայր են ժամանել հրշեջների տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը երկար ժամանակ հնարավոր չի եղել մարել: Ակումբի շենքը, որտեղ գտնվում է ռեստորանը, մոխրացել է: Հրդեհը տարածվել է հարեւան շինություններում: Ականատեսները պատմում են բարձր թնդյունի մասին, որից հետո բեկորներն օդ են թռել: Քանզըս Սիթիի քաղաքապետ Ջեյմս Սլայը քաղաքի բնակիչներին կոչ է արել աղոթել տուժած բոլոր բնակիչների համար եւ չխոչընդոտել հրշեջների աշխատանքը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version