amga.tv

Switch to desktop Register Login

Գեներալ Ալընը թողեց զինվորական ծառայությունը

alll 5Ամերիկացի գեներալ Ջան Ալընը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնի թեկնածու էր, թողել է զինվորական ծառայությունը: Agence France-Presse-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ավելի վաղ 60-ամյա գեներալը, որը թողել էր Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնը, խնդրել էր իրեն ժամանակ տալ հնարավոր նշանակման շուրջ խորհրդածելու համար: Գեներալի պաշտոնաթողության պաշտոնական պատճառ է նշվել Աֆղանստանում 19 ամիս անցկացնելուց հետո ընտանիքի հետ լինելու ցանկությունը: Ավելի վաղ տված հարցազրույցում Ալընը հայտնել է իր կնոջ հիվանդության մասին եւ հայտարարել, որ իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր հարազատների մասին հոգ տանելու համար: Միաժամանակ գեներալը հերքել է ենթադրությունը, որ պաշտոնաթողությունը կարող է կապված լինել այն հետաքննության հետ, որն սկսվել էր պաշտպանության նախարարության աշխատակցուհի Ջիլ Քելիի հետ իր նամակագրության կապակցությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version