amga.tv

Switch to desktop Register Login

Երկու աշակերտներ փորձել են սպանել համադասարանցուն

washing 5Վաշինգտըն նահանգում 5-րդ դասարանի երկու աշակերտների մեղադրում են սպանության նախապատրաստման մեջ: Վաշինգտըն նահանգի Քալվիլ քաղաքի 10 եւ 11 տարեկան երկու տղաները, որոնք սովորում են «Ֆորթ Քալվիլ» տարրական դպրոցում, ձերբակալվել են փետրվարի 7-ին: Նրանց գործով առաջին լսումը տեղի կունենա փետրվարի 20-ին: Ստիվընս շրջանի դատախազ Թիմ Ռասմուսընը հայտնել է, որ փաստաբանները միասնական կարծիք չունեն երեխաների պատժի վերաբերյալ:
Վաշինգտըն նահանգում արդարադատության համակարգը 12 տարեկանից ցածր երեխաների համար պատասխանատվություն չի նախատեսում, սակայն եթե դատախազությունն ապացուցի, որ դպրոցականները հասկացել են լավի ու վատի տարբերությունը, գործը կարող է փոխանցվել 8-12 տարեկանների գործերով դատարան:
Եթե նրանց մեղքը հաստատվի, անչափահասների գործերով դատարանը կարող է նրանց ուղարկել դեռահաս հանցագործների ուղղիչ հաստատություն, որտեղ նրանք կպահվեն մինչեւ 18 տարի: Երեխաներին ձերբակալել են դպրոցի մեկ այլ սովորողի մատնանշմամբ, որը դպրոցական ավտոբուսում ձերբակալվածներից մեկին տեսել էր դանակով: Երեխան այդ մասին հայտնել էր ուսուցչուհուն, որն էլ երեխաների պայուսակներից հայտնաբերել էր ոչ միայն դանակ, այլեւ կիսաավտոմատ, փամփշտակալով լի ատրճանակ: Տղաները խոստովանել են, որ պատրաստվել են սպանել իրենց հետ կոպիտ վարված համադասարանցի աղջկան եւ հարձակվել եւս 6 աշակերտների վրա: Ատրճանակը տղաներից մեկի եղբորն է: Վերջինս այն պահում էր տան չհրկիզվող պահարանում: Հրազենը պահարանից վերցնելու համար երեխան գողացել է դրա բանալին: Եղբայրն իր հերթին զենքի պահման թույլտվություն չի ունեցել եւ այն վերցրել է հանգուցյալ պապի տնից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version