Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունները գնում են (Հայնց) Heinz սննդային ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլրդ դոլար ու հանդիսանում է սննդի ոլորտում ամենախոշոր գնումը: Heinz բրենդային ապրանքանիշն ամենահայտնիներից մեկն է ու բարձր վարկանիշ ունի: -Սա մեզ համար պատմական իրադարձություն է ու միաժամանակ մեծ հաջողություն է մեր բաժնետերերի համար,- նշել է Heinz ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ջանսընը: Ի դեպ, ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Heinz-ի ամեն բաժնետեր իր մեկ բաժնետոմսի համար կստանա 72,50 դոլար գումար Բաֆֆեթի Berkshire Hathaway եւ 3G ընկերությունների կողմից: Այս իրադարձության ֆոնի ներքո Heinz-ի ակցիաները համաշխարհային շուկայում աճել են 19,2 տոկոսով: Սա 20 տոկոսով ավելի է նախօրեին բորսայի փակման ժամանակ բաժնետոմսերի գնից։ Berkshire Hathaway-ի հայտարարությունն այն մասին, որ սա երբեւէ եղած ամենախոշոր գործարքն է սննդարդյունաբերության ոլորտում: Heinz-ի արտադրանքը քյեչըփի շուկայում զբաղեցնում է գրեթե 50 տոկոսը:
- Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին
- Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա
- Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում
- Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին
- Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե
- Բջջայինների գողությունը կբարդանա
- Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը
- Բյուջեն հավելուրդային է եղել
- Դեթրոյթը սնանկ ճանաչվեց
- Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է