amga.tv

Switch to desktop Register Login

. Օբաման մերժել է Սիրիայի ընդդիմությանը զինելու առաջարկը

obbb 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է իր մոտ զինակիցների առաջարկը սիրիացի ընդդիմադիրների ջոկատներին զենքի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ Կոնգրեսում լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի եւ ԱՄՆ Զինված ՈՒժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտըն Դեմփսիի ելույթներից: Դեռ անցած տարի նրանք երկուսն էլ աջակցել էին սիրիացի ապստամբների նախապատրաստման եւ զինման ծրագրին, որը մշակել էին նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն ու CIA նախկին տնօրեն, գեներալ Դեւիդ Պետրեըսը: Նրանց գաղափարները մերժվել են Սպիտակ տան կողմից, որը որոշել է հավատարիմ մնալ սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտության ռազմավարությանը: Հանրապետական սենատըր Ջան Մըքքեյնը այս առնչությամբ քննադատության է ենթարկել Օբամային այն բանի համար, որ նա չի հետեւել իր մոտ զինակիցների՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող խորհուրդներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version