amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել

economy 5Շուրջ 50 տոկոս ամերիկացիներ կարծում են, որ ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել. հարցում ԱՄՆ-ի ընտրողների շուրջ կեսը` 48 տոկոսը կարծում է, որ վերջին հինգ տարիներին երկիրն ավելի թույլ է դարձել, իսկ հարցման մասնակիցների 52 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության համար ամենավատ ժամանակները դեռեւս առջեւում են: Այս մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացրած հարցումները: Հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 77 տոկոսը հավանություն չեն տալիս ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքին, դրա հետ մեկտեղ, 80 տոկոսը գոհ է երկրի նախագահ Բարաք Օբամայի աշխատանքից: Հարցման մասնակիցների կեսից ավելին` 58 տոկոսը համարում է, որ կառավարությունը չափից շատ իշխանություն ունի եւ սահմանափակում է ԱՄՆ-ի քաղաքացիների ազատությունը: Այնուամենայնիվ, ամերիկացիները լավատես են. 65 տոկոսը համոզված է, որի ԱՄՆ-ի քաղաքացիներն ունեն բոլոր հնարավորությունները ամերիկյան երազը իրականացնելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version