amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ հյուսիս-արեւմուտքում փոթորիկներ են



NEMO 5ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում վրա հասած «Նեմո» ձնաբուքը տեղական օդանավակայաններին ստիպել է հետաձգել շուրջ 4 հազար չվերթ։ Մասաչուսեթս, Քանեքթիքոըթ, Նյու Յորք, Իլինոյս նահանգներում երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել: Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ United Airlines-ը, American Airlines-ը, Delta-ն, Jet Blue-ն, Southwest-ը չեղյալ են արել 3940 չվերթ: Ձնաբքի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Բասթընը եւ Չիկագոն։ Ըստ օդերեւութաբանների՝ ձյան մակարդակը կգերազանցի 30 սմ-ը, իսկ որոշ շրջաններում կհասնի մինչեւ 50 սմ-ի։ Ձյան առատ տեղումները կուղեկցվեն մինչեւ 65 կմ/ժ քամու հոսանքներով եւ օդի ջերմաստիճանի զգալի նվազմամբ: Տեղի բնակիչները շտապել են առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերել՝ խմելու ջուր, լապտերներ, մոմեր եւ մարտկոցներ։ Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն կարգադրել է փակել բոլոր դպրոցները, գլխավոր փողոցներում արգելված է ավտոտրանսպորտի կայանումը, իսկ բնակիչներին հրահանգվել է չլքել տներն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը գործատուներին խորհուրդ է տվել աշխատավայր չկանչել իրենց պարտականությունները հեռակա կարգով կատարելու ունակ աշխատողներին։ Սպասվում է, որ «Նեմոն կընդգրկվի Նյու Յորքի պատմության ընթացքում ամենահզոր ձյան փոթորիկների տասնյակում։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version