amga.tv

Switch to desktop Register Login

հոգեւորականի ստամոքսում կոկաին են հայտնաբերել

father 4Մոսկվայի Շերեմետյեւո միջազգային օդանավակայանում ձերբակալված կոլումբիացի հոգեւորականի ստամոքսում կոկաինով լի 13 պահպանակ է հայտնաբերվել:

Ինչպես փոխանցում են Թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային  ծառայության աշխատակիցները, կոլումբիացի հոգեւորականի իրերի խուզարկման արդյունքում թմրանյութով լի եւս 5 փաթեթ է գտնվել: Նախաքննությունը պարզել է, որ թմրամիջոցների անօրինական տեղափոխության փորձ իրականացրած Կոլումբիայի քաղաքացի Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսն իսկապես հոգեւորական է եւ ծառայում է Բոգոտայի թեմերից մեկին: Նա խոստովանել է, որ մաֆիան է իրեն ստիպել թմրանյութն անցկացնել Ռուսաստանի տարածք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version