amga.tv

Switch to desktop Register Login

Լենինգրադի մարզում հայ է սպանվել

leningrad 5 Սպանվել է Լենինգրադի մարզի Վսեվոլժսկի շրջանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ էդուարդ Հակոբյանը: Սպանությունը կատարվել է հունվարի 29-ի երեկոյան, հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն: Հարձակումը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Հակոբյանի կնոջ գրասենյակի մուտքի մոտ նրա վրա մի քանի անգամ կրակել են: Ճարտարապետը վախճանվել է հիվանդանոցի ճանապարհին` գլխի մահացու վնասվածքից: Ըստ ականատեսների` հանցագործները մի քանիսն են եղել: Զենքերը նետելով` նրանք փախել են հանցագործության վայրից։ Քրեական գործ է հարուցվել 2013 թվականի հունվարի 29-ի երեկոյան Լենինգրադի մարզի Վսեվոլժսկ քաղաքումՎսեվոլժսկի շրջան մունիցիպալ կազմավորման ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ 51-ամյա էդուարդ Հակոբյանի սպանության փաստով: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: Նշենք, որ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը սպանության համար նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version