amga.tv

Switch to desktop Register Login

Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները

moscwash 9Ներկայում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ը կարեւոր երկկողմանի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Քլինթոնը նշել է, որ կողմերը ստեղծել են համագործակցության զարգացման նախագահական հանձնաժողով, որը հասնում է կարեւոր արդյունքների: Պետքարտուղարի կարծիքով` այժմ բարդ է ռուս-ամերիկյան հարաբերությունները պահպանել կառուցողական մակարդակում: Միեւնույն ժամանակ Քլինթոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է խորացնի ինտեգրումը ԱՄՆ եւ ԵՄ, քանի որ դրա հետ է կապված բոլոր երեք կողմերի ապագան: Նրա խոքերով` հարցը դրված չէ այնպես, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարող է ունենալ միայն ԱՄՆ-ը կամ միայն ԵՄ-ը: Պետքարտուղարը նշել է, որ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն աշխատի Եվրոպայի հետ եւ փորձի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որպեսզի Եվրոպան նույնպես աշխատի դրա վրա, թեեւ դա բարդ է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version