amga.tv

Switch to desktop Register Login

Դեդ Հասանին թաղեցին Մոսկվայում

aslan 7Քրեական աշխարհի ներկայացուցիչ, օրենքով գող Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանի, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին, Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը: Թաղման արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Գերեզմանատան մուտքի մոտ ուժեղացված են եղել անվտանգության միջոցառումները, արգելվել է լրագրողների մուտքը գերեզմանատան տարածք: Ռուսաստանի ամենաազդեցիկ օրենքով գողը սպանվել է հունվարի 16–ին Մոսկվայում` դիպուկահարի կողմից։ Ասլան Ուսոյանը զինված հարձակման էր ենթարվել Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում, որի արդյունքում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Բոտկինի անվան հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Ուսոյանը համարվում էր քրեական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը: Նշենք, որ նախապես հաղորդվում էր, թե Ուսոյանին թաղելու են Վրաստանում, որտեղ նա ծնվել էր: Դեդ Հասանի դին հատուկ չվերթով տեղափոխել էին Դոնեցկ` Թբիլիսի ուղարկելու համար, սակայն Վրաստանի իշխանությունները արգելել էին Ռուսաստանի քաղաքացի հանցագործին թաղել իրենց հողում: Լուրեր էին շրջանառվում, որ Ուսոյանի դին կարող են բերել Հայաստան, բայց այդ լուրերը հերքվեցին: Ի վերջո, մեկ օր անց դիակը ետ են տարել Մոսկվա: Ի դեպ, Ասլան Ուսոյանի հուղարկավորությունից հետո հոգեհացի անցկացման վայրում՝ ռեստորանում, բավականաչափ տեղ չի եղել միջոցառմանը մասնակցել ցանկացող բոլոր մարդկանց համար: Մոսկվայի Ստարայա Կիբիտկա ռեստորանում հավաքվել են միայն Ուսոյանի հարազատներն ու մերձավոր ընկերները: Այլ շրջաններից Մոսկվա եկած մեծ թվով հյուրերը տեղավորվել են քաղաքի կենտրոնի այլ ռեստորաններում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version