A+ A A-

Սպանդ Նյու Մեքսիկոյում

newm 7Նյու Մեքսիկոյում դեռահասը սպանել է իր ընտանիքի հինգ անդամներին, որոնցից 3-ը երեխաներ են եղել: Դեպքը տեղի է ունեցել Ալբըքըրքիից 10 մղոն հգեռավորության վրա գտնվող քաղաքում, Բերնալիլյո քաունթիում: Շերիֆի ներկայացուցիչ Էրըն Ուիլյըմսընի խոսքով, 15-ամյա դեռահասը, որը խլել է հինգ մարդու կյանք, կրակել է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում եւ ավտոմատից: Խուզարկության ընթացքում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել: Հարձակվողն օգտագործել է նաեւ գրոհային հրացան: Յուրաքանչյուր զոհի վրա նա կրակել է մի քանի անգամ: Տղան, ով գործով անցնում է որպես Նեեմիա Գրեգո, սպանել է հորը` 51-ամյա Գրեգ Գրեգոյին, 40ամյա մորը` Սեռային, 9-ամյա Սոֆոնիային, 5-ամյաԻայիլ եւ 2 տարեկան Անջելինա Գրեգոներին: Սպանված Գրեգ Գրեգոն բնակավայում հայտնի մարդ էր, հրշեջ մասի հոգեւոր հովիվն էր, նաեւ տեղական բանտի կապելլանը: Ոստիկանապետ Դեն Հյուսթընը հաղորդել է, որ 15-ամյա չափահասին, սպանության հոդվածով երկու, եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ու մահացու սպառնալիքի ենթարկելու հոդվածով երեք մեղադրանք է ներկայացվել: Ներկա պահին մարդասպանին մեղադրանք են առաջադրել որպես անչափահասի, սակայն դատախազությունը կարող է որոշում ընդունել նրան դատի հանձնել որպես չափահասի: Այդ դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնալու: Ոստիկանությունը պարզում է ողբերգական դեպքի հանգամանքները, եւ ինչպես է մեծ քանակությամբ զենքը հայտնել դեռահասի ձեռքում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < January 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30 31      

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel