amga.tv

Switch to desktop Register Login

Տանիքից ընկած կինը մնացել է տան եւ ավտոտնակի միջեւ

pat 5Օրեգըն նահանգի Փորթլընդ քաղաքում փրկարարներն ազատել են տանիքից վայր ընկնելուց հետո տան եւ հարակից ավտոտնակի միջեւ մնացած կնոջը: Փրկարարական գործողությունը մոտ չորս ժամ է տեւել: Միջադեպը տեղի է ունեցել Փորթլընդի կենտրոնում, 12-րդ ու Քըլումբիա փողոցների խաչմերուկում գտնվող տանը: Գիշերը ժամը 3:30-ի սահմաններում կինն ընկել է երկհարկանի շենքի տանիքից եւ օդում կախված մնացել երկու պատերի միջեւ, որոնց բացվածքի լայնությունը 30 սմ-ից քիչ է: Հարեւանները լսել են նրա ճիչերը եւ փրկարարների կանչել: Որպեսզի օդի զրո ջերմաստիճանի պայմաններում կատարվող փրկարարական աշխատանքների ընթացքում կինը չցրտահարվի, բետոնե պատին ճեղքեր են բացել, որտեղից տաք օդ են փչել: Այնուհետեւ փրկարարները պատի մեջ քառակուսի բացվածք են սղոցել եւ օճառի լուծույթ օգտագործել, որպեսզի կինը կարողանա դուրս գալ: Ազատելուց հետո կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Փրկարարական աշխատանքներին քսանից ավելի մարդ է մասնակցել: Ժամը 7:30-ին նրան արդեն ազատել եւ դուրս են բերել, դեպքի վայր ժամանած պարամեդիկները բժծկական օգնություն են ցուցաբերել, իսկ հոսպիտալացում չի պահանջվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version