Logo

Քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի

Created on Friday, 15 June 2012 04:20 Written by AMGA TV

health 1 USA Todayը հայտնում է, որ քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի: Դա է վկայում նոր հետազոտությունը, որը Բոստոնում ներկայացվել է քնի խանգարումների հարցերին նվիրված գիտական խորհրդաժողովում: Հետազոտությունը շարունակվել է երեք տարի եւ ընդհանուր առմամբ ընդգրկել է աշխատանք ունեցող 5 հազար 666 ամերիկացիների: Նրանց մոտավորապես 35 տոկոսը օրական քնում են 8 ժամ եւ ավելի, նույնքանն էլ՝ 7 ժամ: Մնացածները՝ հարցվածների շուրջ 30 տոկոսը, քնում են միջինը 6-ական ժամ եւ ավելի քիչ, այսինքն՝ նրանց քունը պակաս է մնում: Պարզվել է, որ կաթվածի հավանականությունն այս մարդկանց մոտ մեկ քառորդով ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Կաթվածները տեղի են ունենում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքում: Ինսուլտի հանգեցնող ռիսկի գլխավոր գործոններն են՝ ծխելը, ավելորդ քաշը եւ պասիվ կենսաձեւը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.