amga.tv

Switch to desktop Register Login

Նյու Յորքում գործադուլը շարունակվում է

newy 9Դպրոցական ավտոբուսների ավելի քան 8 հազար վարորդներ Նյու Յորքում գործադուլ են սկսել, ինչի պատճառով գրեթե 152 հազար դպրոցականներ ստիպված են եղել ինքնուրույն դպրոց հասնել: Վարորդների հետ միասին գործադուլ են անում նաեւ նրանց օգնականները, ովքեր օգնում են երեխաներին իջնել ավտոբուսից եւ անվտանգ անցնել փողոցը: -Այսպիսի բան Նյու Յորքում չէր եղել արդեն 35 տարի: Գործադուլի առաջին օրերը քաոսի կվերածվեն,- արդեն հայտարարել է դպրոցական խորհրդի նախագահ Դեննիս Ուոլքոթը, հիշեցնելով, որ քաղաքի ուսումնական հաստատություններում 1,1 միլիոն մարդ է սովորում: Գործադուլի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունների եւ ավտոբուսների մասնավոր ընկերությունների միջեւ պայմանագրերն ավարտվում են 2013 թ. հունիսին: Նյու Յորքի քաղաքապետարանը մտադիր է կրճատել այս ոլորտի ծախսերը: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, թե 2011թ. ընդունված դատական ակտով իրենք չեն կարող փոփոխություններ կատարել մասնավոր ընկերությունների եւ վարորդների պայմանագրերում: Շատ վարորդներ, ում աշխատավարձը տարեկան 35 հազար դոլար է կազմում, վախենում են, որ կարող են կորցնել աշխատանքը: -Մենք այնքան ենք բողոքելու, մինչեւ Նյու Յորքի քաղաքապետը մեզ հետ նոր պայմանագիր կնքի,-հայտարարել է ավտոբուսների վարորդների արհմիության նախագահը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version