A+ A A-

Սպանվել է օրենքով գող Դեդ Հասանը

hasan 9Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Քրեական հեղինակության դեմ օպտիկական նշանոցով դիպուկահարի հրացանով կրակ են բացել ժամը 14:30-ի սահմաններում` Կարետնի դվոր ռեստորանից դուրս գալու պահին: Վարձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել Ուսոյանի ուղղությամբ: Վիրավոր Ասլանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, , սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել օրենքով գողի կյանքը, շատ չանցած նա մահացել է: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, նաեւ մահափորձի ժամանակ ոտքից վիրավորվել է մի կին: Ոստիկանությունը որոնում է մարդասպանին: Ուսոյանի ամենագլխավոր թշնամին ադրբեջանցի Ռովշան Ջանիեւն էր` Ռովշան Լենքորանսկի մականունով: Դեդ Հասանի դեմ 1998թ. մահափորձ էր իրականացվել, սակայն քիլլըրը վրիպել է: Վերջին անգամ Դեդ Հասանի վրա մահափորձ էր իրականցվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: Երբ հեղինակությունն իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ դուրս էր եկել մեքենայից եւ շարժվել դեպի Տվերսկայա փողոցի վրա գտնվող իր տուն, անհայտ մեկը կրակ էր բացել նրանց վրա դիպուկահար հրացանից: Միջադեպից հետո նա երկար ժամանակ բուժվում էր: Ուսոյանը, որը ծնվել է 1937 թվականին Վրաստանում, համարվում էր Ռուսաստանում խոշորագույն քրեական կլանի պարագլուխ: Նա առաջին անգամ դատվել է 19 տարեկանում միլիցիայի աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար: Երրորդ ժամկետի ժամանակ Ուսոյանն ստացել է օրենքով գողի կարգավիճակ:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < January 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel