amga.tv

Switch to desktop Register Login

Առեւանգել է գնացքը եւ բախվել բնակելի տանը

trrr 4Շվեդիայում հավաքարարուհին առեւանգել է գնացքը եւ Սալչեբադեն ավանի մոտակայքում բախվել եռահարկ բնակելի տանը: Միջադեպը առանց պատահարների է տեղի ունեցել, քանի որ գնացքում ուղեւորներ չեն եղել, իսկ տան հինգ բնակիչները այլ սենյակում են եղել, այն դեպքում, երբ առեւանգված գնացքը քարուքանդ է արել խոհանոցը: Ինքը՝ առեւանգողը, լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում:
-Սա ինչ-որ հրաշք է, որ տանը ոչ ոք չի տուժել,— հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Այն տունը, որին բախվել է գնացքը, երեքհարկանի է եղել: 
Անվտանգության համար պատասխանող պաշտոնյաները չեն կարող բացատրել, թե ինչպես է երիտասարդ կինը առեւանգել գնացքը: Հայտնի է, որ երբ գնացքը դուրս է եկել գծերից, այն ընթացել է եւս 25 մ՝ մինչեւ տանը բախվելը: -Դա նշանակում է, որ գնացքը շատ ավելի արագ է ընթացել, քան կարելի է,- համարում է պաշտոնյան: 
Այն հանգամանքը, որ հավաքարարը կարողացել է միացնել եւ ղեկավարել գնացքը, ստիպում է ենթադրել, որ հանցագործը կարող էր աշխատել ուղեկցորդուհի եւ գործ ունենալ երկաթգծի հետ: Ներկա դրությամբ, այն երկաթգիծը, որտեղ վթար է տեղի ունեցել, փակ է: Չի հաղորդվում, թե կոնկրետ որտեղ է աշխատել հավաքարարը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version