amga.tv

Switch to desktop Register Login

Ծերունին սեղմել է ոտնակն ու մտել կլինիկայի մեջ

votnak 5 76-ամյա վարորդն իր մեքենայով մխրճվել է Բըրբենքի բժշկական հաստատության շենքի մեջ, երբ պատահաբար սեղմել է մեքենայի գազի ոտնակը: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդդի Ռուիսի խոսքով, երեկ ժամը 1-ի սահմաններում վարորդը բախվել է կայանված մեքենայի, եւ արգելակելու փոխարեն պատահաբար սեղմել այլ ոտնակ` մտնելով 333 East Magnolia Blvd հասցեում գտնվող շենքի մեջ: Ըստ ոստիկանության, բախումը լուրջ նյութական վնաս է հասցրել շենքին եւ մեքենային, սակայն առայժմ հստակ գումար նշել հնարավոր չէ: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Բըրբենքի շինարարական տեսուչները ստուգել են շենքն ու նշել, որ այն վտանգավոր չէ օգտագործման համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version