amga.tv

Switch to desktop Register Login

Մոսկվայում երթ ընդդեմ հակաամերիկյան օրենքի

mosc 7Մոսկվայում կայացել է «Սրիկաների դեմ բազմահազարանոց քայլերթը», որը նվիրված էր «Դիմա Յակովլեւի օրենքի» բոյկոտմանը: Երթի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել օրինագիծը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուս երեխաներին: Ոստիկանության տվյալներով, երթին մանսակցել 9 հազար մարդ, ըստ ընդդիմության ներկայացուցիչների` ավելի քան 50 հազարը: Ակցիայի մասնակիցները տարել են հակամագնիտսկու օրենքի կողմնակից պատգամավորների դիմանկարները, որոնք ավելի ուշ նետել են աղբանոցը: Ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը լրագրողներին խոստացել է կազմակերպել զանգվածային ակցիա առաջիկա գարնանը: -Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք այժմ օգտագործում են իրենց վերջին շանսը, շահարկումներ անում հակամերիկյան զգացմունքների վրա` չխորշելով դրա մեջ ներքաշել նաեւ երեխաներին,- նշել են ակցիայի մասնակիցները: Մեծ ակցիա է կայացել նաեւ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մինչեւ երեք հազար մարդ է հավաքվել: Այլ ակցիաներ են կայացել նաեւ այլ քաղաքներում: Պաշտոնական Կրեմլը իր հերթին հայտարարել է, թե կիսում են որբերի խնդրի շուրջ մտահոգությունները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version