Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:
- Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով
- Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է
- հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի
- Ութ միլիոն ամերիկացիներ բուժապահովագրություն են ստացել
- Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին
- Ամենավտանգավոր մթերքների ցանկը
- դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում
- Գրիպի համաճարակը տարածվում է
- Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում
- Գլխացավ առաջացնող պատճառները