amga.tv

Switch to desktop Register Login

Կոկորդիլոսը հսկում էր թմրանյութերը

cocord 5Հյուսիսային Կալիֆորնիայում ոստիկանները առանձնատներից մեկում հայտնաբերել են կես մետր երկարություն ունեցող կայման, որը պահպանում էր թմրանյութերի պահեստը: Երբ Ալամեդա շրջանի շերիֆի ներկայացուցիչները մտել են Կաստրո Վյալիում գտնվող տուն, նրանք մոտ 100 հազար դոլար արժողությամբ 34 փաունդ մարիխուանա եւ Mister Nibbler մականունով կայմանի են գտել: Ըստ իրավապահների, այս կերպ տերը ցանկանում էր վախեցնել թմրանյութեր գողացողներին: -Սովորաբար մենք հանդիպում ենք պահակային շների, սակայն պահապան կայմանը ծայրահեղ արտակարգ երեւույթ է,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության ներկայացուցիչը: Տունը պատկանում էր 32-ամյա Ասսիֆ Մեյրին, ով պայմանականորեն ազատ է արձակվել, սակայն պետք է մնա իշխանությունների հսկողության տակ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version