amga.tv

Switch to desktop Register Login

Հարբածին կապել են ինքնաթիռում

kapkep 4Ինքնաթիռում հարբածների չարաճճիությունները կարող են խիստ միջոցների կիրառմամբ ավարտվել եւ ոչ թե ինքնաթիռի սպասարկող անձնակազմի, այլ հենց ուղեւորների կողմից: Դրանում համոզվել է ԱՄՆ մի քաղաքացի: Ռեյկյավիկից Նյու Յորք վերադարձի ժամանակ տղամարդը հայտնվել է ինքնաթիռում՝ մեծ չափաբաժնով շնափս եւ վիսկի օգտագործած: Ուղեւորի հարեւանությամբ գտնվողների համար, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սկզբում նա սկսել է բղավել, որ ինքնաթիռն ընկնում է օվկիանոսը, այնուհետեւ սկսել է հարձակվել մյուս ուղեւորների վրա: Վերջապես որոշել են նրա հետ հարցերը լուծել կտրուկ ձեւով. նրան կապել են նստատեղին մի ամբողջ փաթեթ կպչուն ժապավենով: Նման խիստ միջոցառում ձեռնարկել են այն բանից հետո, երբ հարբածը հարձակվել եւ փորձել է խեղդել մի կնոջ: Ուղեւորները նաեւ հոգացել են սրահում լռություն ապահովելու մասին` ուղեւորի բերանը եւս փակելով։ Սթափվելուց հետո տղամարդը չի բողոքել, հակառակը՝ ուրախացել է, որ ամեն բան կարգավորվել է առանց վարչական գործի հարուցման: Սա առաջին անգամ չէ, երբ ստիպված են լինում ուղեւորներից կամ սպասարկող անձնակազմի անդամներից որեւէ մեկին թռիչքի ընթացքում չեզոքացնել: 2012 թ. մարտին Նյու Յորք-Լաս Վեգաս թռիչքը կասեցվել էր նման արարքի պատճառով: Թռիչքից անմիջապես հետո օդաչուն սկսել էր անհեթեթ արտահայտություններ անել: Ուղեւորների մեջ գտնվող նախկին ոստիկանը ստիպված էր եղել խելագար օդաչուին տապալել եւ կապել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version