amga.tv

Switch to desktop Register Login

Հային չորս անգամ կրակած անձն իրեն մեղավոր չի ճանաչում

krak 4Գլենդելի 48-ամյա բնակիչ Իրա Գերագոսը դատարնում իրեն մեղավոր չի ճանաչել հունվարի 7-ին ասեղնաբույժ Արամ Հակոբյանի դեմ մահափորձի մեջ: Դատարանը նրան կալանավորել է, իսկ նախնական լսումները մեկնարկելու են հունվարի 30-ին

Գերագոսը ձերբակալվել էր սպանության փորձ կատարելու եւ հրազենով հարձակում գործելու մեղադրանքով։ Արա Հակոբյանին հրազենային չորս վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Հրաձգությունը կապված է եղել սիրային եռանկյունու հետ։ Պաշտոնական դեմքերը հաղորդել են, որ Գերագոսի նախկին կինը  հանդիպել է Հակոբյանի հետ։ Գերագոսն ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից հետապնդվելուց հետո փորձել էր թաքնվել իր մեքենայով, ապա փորձել է խոյահարել ոստիկաններին։ Արդյունքում բախվել է ծառին ու ձերբակալվել։ Դետեկտիվները մեքենայի մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ ու զինամթերք։ Գերագոսը կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է մեկ միլիոն դոլար։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version