amga.tv

Switch to desktop Register Login

Բայդենը սկսել է հանդիպումները զենքի օրենքի շուրջ

bayyy 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է ուղղակի կարգադրությունների միջոցով լուծել հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդիրները, այլ ոչ թե գործողությունների սպասել Կոնգրեսից: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը: Փոխնախագահը Օբամայի կարգադրությամբ վերջերս գլխավորել է բռնության հակազդման միջգերատեսչական հանձնաժողովը եւ սկսել է տարբեր խմբերի հետ բանակցությունների եռօրյա փուլը եւ այդ ընթացքում քննարկելու է հրազենի հետ կապված խնդիրները: -Նախագահը մտադիր է գործել: Կա ուղղակի հրամանների, կարգադրությունների միջոցը, եւ այն կարող է օգտագործվել: Մենք դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել, բայց այն մշակում ենք,- ասել է Բայդենը զենքի տարածման վերահսկողության հիմնախնդիրներին նվիրված հերթական հանդիպումից հետո: Այս հանդիպումները փոխնախագահը շաբաթվա սկզբից ի վեր անցակացնում է ամեն օր, դրանց մասնակցում են իրավապաշտպաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, իրավաբաններ եւ հասարակական եւ մարզական միավորումների անդամներ: Փոխնախագահի խոսքով՝ Նյութաունում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ չարագործը դպրոցում գնդակահարեց 20 երեխաների, ապացուցում է, որ իրադրությունը պահանջում է անհետաձգելի գործողություններ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version