amga.tv

Switch to desktop Register Login

Հայ զույգը խոստովանել է իր մեղքը տեղեկատվության արտահոսքի մեջ

jjjja 5Լոս Անջելեսում ԱՄՆ դաշնային դատարանի նախկին աշխատակիցը եւ նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ, որն օգտագործվել է որպեսզի հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին, այդ թվում Armenian Power խմբի անդամներին, նախապես տեղեկացնեն կազմակերպվող շրջայցերի մասին: Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Բրյուս Ռիորդընը հայտնել է, որ Նունե Գեւորգյանը եւ նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը երկուշաբթի գրավոր հայտարարել են, որ ինքնակամ խոստովանում են իրենց մեղքը: Գեւորգյանը դատարանում աշխատել է որպես քարտուղար, որտեղ նա ուսումնասիրել է Հարավային Կալիֆոռնիայում Armenian Power-ի անդամների դեմ հարուցված գործերը եւ ոստիկանական շրջայցերից առաջ տեղյակ պահել նրանց: Կոշկարյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ վաճառելով կնոջ ձեռք բերած տեղեկատվությունը: Հայ զույգի մասին FBI-ին ցուցմունքներ է տվել հայ ձերբակալվածներից մեկը` մեղմ դատավճռի դիմաց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version