A+ A A-

Նոր ողբերգություն Ավրորայում

aurro 5Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքում ոստիկանության` պատանդների ազատման գործողությունն ավարտվել է ողբերգությամբ: Զոհվել է չորս մարդ` հանցագործն ու իր երեք պատանդները: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հարեւանների կանչով, ովքեր տեղեկացրել են, որ հարեւան տներից մեկում հրաձգության ձայներ են լսվում: Ոստիկանության համոզմամբ՝ տանը թաքնվել է զինված եւ վտանգավոր հանցագործը: Ժամանած իրավապահները շրջափակել էին շենքն ու հարակից փողոցները, տարհանել հարեւան տների բնակիչներին: Հանցագործի հետ բանակցությունները շարունակվել էին մի քանի ժամ, սակայն ապարդյուն: Արդյունքում ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել եւ գրոհի նետվել: Հանցագործը սպանել էր պատանդներին, իսկ նրան ոչնչացրել էին ոստիկանները: -Մենք նրանից պահանջեցինք դուրս գալ եւ հանձնվել, սակայն նա մերժեց եւ երկրորդ հարկի պատուհանից սկսեց կրակել մեր ուղղությամբ: Մենք պատասխան կրակ բացեցինք եւ վիրավորեցինք նրան, բայց փաստորեն նա մահացու վերք է ստացել,-լրագրողներին պատմել է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանության ներկայացուցիչի փոխանցմամբ, հանցագործը 33-ամյա Սաննի Արչըլետան է, ով հանցագործությունն իրականացրել է այն տանը, որտեղց ապրում էր կնոջ հետ: Սպանվածները` երկու տղամարդ եւ մեկ կին նրա մերձավոր ազգականներն են, եւս մեկ կնոջ հաջողվել է փրկվել: Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին 24-ամյա Ջեյմս Հոմլսը կրակ էր բացել Աուրորայի կինոթատրոնում` սպանելով 12 մարդու եւ վիրավորելով 58-ին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < January 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel