Երեք մարդ է վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց Մոնրովիայում տեղի ուենցած պայթյունից եւ բռնկված հրդեհից հետո: Ոստիկանության տվյալներով, տանը հավանաբար թմրանյութ պատրաստելից են եղել: Հրշեջները ահազանգը ստացել են կիրակի առավոտյան 200 Walnut Avenue հասցեից: Երբ նրանք ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են խորը այրվածքներ ստացած երեք երիտասարդների, բոլորն էլ մոտ 20 տարեկան: Տանը հայտնաբերվել է բութան գազով լիցքավորված տասնյակ տարաներ: Ըստ քննիչների, դա օգտագործվում է մարիխուանայի մշակման գործընթացում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ այսօր արդեն` այրվածքաբանական բաժին: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: