amga.tv

Switch to desktop Register Login

Կրակոցներ Գլենդելում, կա վիրավոր

shoot 7 Այսօր երկուշաբթի հունվարի 7-ին, կեսօրվա ժամը 1:30-ին Glendale-ի ոստիկանությունը ահազանգ է ստացել Գլենոքս եւ Բրանդ բուլվարդի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ժամանելով վերոնշյալ վայրը ոստիկանները մի տղամարդու են հայտնաբերել հրազենային վնասվածքներով, այն համալիրում որտեղ բժշկական եւ ատամնաբուժական գրասենյակներ են տեղակայված։ Տուժողը եղել է գիտակից վիճակում եւ ի վիճակի է եղել տեղեկություններ հաղորդել կասկածյալի վերաբերյալ։ Ոստիկանները շատ արագ կարողացել են բացահայտել կասկածյալի գտնվելու վայրը եւ հետապնդել նրան։ Սան Ֆերնանդո պողոտայի հարեւանությամբ, Ջասթըն եւ Ռոսդեյլ պողոտաների մոտակայքում զինված տղամարդը վթարի է ենթարկվել։ Կասկածյալը ձերբակալվել է կատարվում է նախաքննություն։ Տուժողին տեղափոխել են հիվանդանոց նրա առողջական վիճակի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version