amga.tv

Switch to desktop Register Login

Սենդիից տուժածներին 9,7 մլրդ կհատկացվի

Sennn 5ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը 9,7 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ օրինագիծը: Միջոցները հատկացվելու են արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը եւ այդ գումարով կվճարվեն երեք ամիս առաջ 120 մարդու մահվան պատճառ դարձած Սենդի փոթորկի զոհերի ապահովագրությունները։ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը հայտարարել է, որ առանց այդ գումարի ապահովագրությունների վճարման հիմնադրամը կարճ ժամանակում կսնանկանա: Իրենց հերթին Նյու Յորք եւ Նյու Ջըրզի նահանգները, որոնք փոթորկից ամենից շատն են տուժել, պնդում են, որ 60 միլիարդ դոլար հատկացվի: Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանության էր արժանացրել փոթորկի հետեւանքների վերացման նպատակով 60,4 միլիարդ դոլարի հատկացման օրինագիծը: Սակայն դա առաջացրել էր հանրապետականների դժգոհությունը: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին Կոնգրեսից խնդրել էր ավելի քան 60 մլրդ դոլար օգնություն, իսկ հանրապետականները պահանջում էին երկու փուլով քվեարկություն անցկացնել: 51 մլրդ դոլարի հատկացման լսումները կայանալու են հունվարի կեսին: Նշենք, որ ըստ փորձագետների, Սենդի փոթորիկը մոտ 160 մլրդ դոլարի վնաս է հասցրել Նյու Յորք, Նյու Ջըրզի եւ Քանեքթիքըթ նահանգներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version