amga.tv

Switch to desktop Register Login

Սահմանին նոր թունել են գտել

tunnwr 4Մեքսիկայի ոստիկանությունը ԱՄՆ-ի հետ սահմանին հերթական ստորգետնյա թունելն է հայտնաբերել, որը թմրավաճառներն օգտագործել են մաքսանենգ ճանապարհով Ամերիկա թմրանյութերի տեղափոխման համար: Մեքսիկայի ոստիկանության ներկայացուցիչ Մարկո Անտոնիո Կարիյոն Agence-France-Presse-ին հայտնել է, թե 10մ խորությամբ եւ 30 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը հագեցած է օդափոխության համակարգով եւ էլեկտրականությամբ: Թունելն սկիզբ է առնում մեքսիկական Մեքսիկալի քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվում է Կալիֆոռնիայի Կըլեքսիկո քաղաքում: Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է թունելի շինարարներից մեկին: Սա մեքսիկական իրավապահների առաջին նմանատիպ հայտնագործությունը չէԱնցած ամռանը, օրինակ, հայտնաբերվել էր 350 մ երկարությամբ թունել, որտեղ պահպանվել էր գրեթե 40 տոննա մարիխուանա:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version