amga.tv

Switch to desktop Register Login

Լոպեսը պարտվել է հայ վարորդին



lopes 5Ջենիֆեր Լոպեսը դատական գործընթացում պարտվել է իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին: Դատարանը աստղի խոսքերը հաստատող հիմքեր չի գտել եւ նրա հայցը մերժվել է: Հիշեցնենք, որ Ջեյ Լոն իր նախկին վարորդին մեղադրել է շանտաժի մեջ, պնդելով, որ նա 2,8 մլն դոլար է պահանջում՝ մեքենայում պատահաբար լսած տեղեկատվությունը չտարածելու դիմաց: Ավելի վաղ Հակոբ Մանուկյանն ինքն է փորձել դատի տալ երգչուհուն եւ նրա մենեջեր Բեննի Մեդինային: Նա պնդել է, որ Մեդինան քննադատում է իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացության մակարդակը, իսկ գործատու արտիստուհուն մեղադրել է իրեն հեռացնելու եւ աշխատանքային պայմանագիրն ու վարձատրման կարգը խախտելու մեջ: Ի պատասխան, Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել իր նախկին վարորդի դեմ՝ 20 մլն դոլարի չափով, որտեղ պնդել է, որ Մանուկյանը բազմիցս խմած է նստել ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության ծառայությունը եւ դրա դիմաց լրացուցիչ վճար պահանջել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version