amga.tv

Switch to desktop Register Login

Անտուն կնոջն այրել են կանգառում

ant 5Վեն Նայսում անտուն կնոջը, ով քնած է եղել ավտոբուսի կանգառում, այսօր կեսգիշերին այրել են: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում, Van Nuys Boulevard-ի եւ Sherman Way-ի խաչմերուկում: Ականատեսները հայտնել են, որ կասկածյալը դուրս է եկել Walgreens խանութից, ալկոհոլի շիշը ձեռքին, այն լցրել է պառկած կնոջ վրա եւ այրել նրան: Վկաներից մեկը փորձել է հետապնդել չարագործին, սակայն վերջինս դանակով սպառնացել է նրան: Սակայն Էրիքսըն Էփինան անքան է հետապնդել նրան, մինչեւ ոստիկանությունը ժամանել եւ ձերբակալել է նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնում կասկածյալի անունը, հայտնի չէ նաեւ, արդյոք նա ճանաչում էր տուժածին: Իշխանությունների փոխանցմամբ, տուժածին կյանքի համար վտանգավոր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version