amga.tv

Switch to desktop Register Login

Կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը

guun 4ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը: Անցած շաբաթ երեք օրվա ընթացքում հրազենի վաճառքով զբաղվող Brownells ընկերությունից ամերիկացիները գնել են այնքան AR-15 հրացան, որքան սովորաբար գնում են երեքուկես տարվա ընթացքում: Վաճառքի ծավալները կտրուկ աճել են Կանեկտիկըտ նահանգի Նյութաուն դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադըմ Լանզան սպանեց 27 մարդում՝ կիրառելով Bushmaster-ի AR-15 հրացան: Սենդի Հուկում տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են զենքի վաճառքի սահամանափակման մասին քննարկումները: Սպիտակ տան կայքում տեղադրված համապատասխան դիմումը մի քանի օրվա ընթացում ստորագրել է առնվազն 200 հազար մարդ: Նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցել կիսաավտոմատ զենք կրելու արգելքի գաղափարին: Բացի այդ, Օբաման հանդես է եկել 10 փամփուշտից ավել տարողությամբ փամփուշտատուփերի եւ առանց թույլտվության մասնավոր անձնաց զենքի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version