amga.tv

Switch to desktop Register Login

Մահացու վթար Փասադինայում

asssp 5Առնվազն երկու մարդ է զոհվել Սուրբծննդյան տոներին Փասադինայում, երբ ոստիկանությունը հետապնդում էր ամենագնացի: Փասադինայի ոստիկանությունը հայտնել է, թե հետապնդումը սկսել է երեքշաբթի երեկոյան, ժամը 8-ի սահմաններում: Մեքենան Մըրենգո ավենյուում անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել հինգ մարդու տեղափոխող մինիվենին: Մի 26 տարեկան կին եւ 11տարեկան երեխա մահացել են տեղում, եւս երեք մարդու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալների, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման: Ոստիկանությունը նրանց որոնում էր նախօրեին Փասադինայում տեղի ունեցած սպանության կասկածանքով, երբ սպանվել էր մի տղամարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version