amga.tv

Switch to desktop Register Login

Բեն Աֆլեքը չի մասնակցի Սենատի ընտրություններին

banaf 4Հայտնի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ չի առաջադրվի Սենատի ընտրություններին: Այս մասին փոխանցում է Huffington Post-ը: -Ես սիրում եմ Մասաչուսեթսն ու մեր քաղաքական գործընթացը, սակայն որպես սենատըր չեմ առաջադրվի,- իր ուղերձում ասել է հալիվուդյան աստղը: Բեն Աֆլեքը խոստացել է շարունակել աշխատանքը Eastern Congo Initiative-ի հետ, որը 2010 թվականին հիմնադրվել է Աֆլեքի կողմից, եւ պայքարել ԱՄՆ-ում աղքատության ու սովի դեմ: Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ հայտնի ռեժիսորն ու դերասանը մտադիր է փոխարինել Ջան Քերիին, որին Օբաման առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում: Մասաչուսեթսից սենատըրի աթոռը թափուր կմնա հունվարից հետո, երբ սենատըր Ջան Քերին փոխարինի Հիլըրի Քլինթընին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version