amga.tv

Switch to desktop Register Login

Միսս Տիեզերքը ամերիկուհի է

unif 9Միսս տիեզերք 2012 տիտղոսը շնորհվել է 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կուլպոյին։ Ամերիկուհիներին այդ տիտղոսը նվաճել չէր հաջողվել 1997թ.-ից, թեեւ մրցույթն անցկացվում է Լաս-Վեգըսում։ Ծագումով Ռոդ Այլընդից գեղեցկուհին մեծացել է պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում, ջութակ է նվագում եւ մեկ անգամ համատեղ համարով է հանդես եկել մեծ ջութակահար Յո-Յո-Մայի հետ։ Նա կարծում է, որ մարդու համար կարեւոր են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան բարությունը, արժանապատվությունն ու պարզությունը։ Աղջիկն իր իդեալն է համարում ամերիկացի դերասանուհի Օդրի Հեփբըրնին եւ խոստովանում է, որ երազում է Հալիվուդում կարիերա անելու, կամ, առնվազն, հեռուստատեսության մասին։ Միսս տիեզերքին շնորհվել է երկու թագ՝ ադամանդե եւ մարգարտե՝ ընդհանուր 270 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաեւ 45 հազար դոլարի դրամաշնորհ՝ Նյու Յորքի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում սովորելու համար։ Գեղեցկության մրցույթին մասնակցել են աղջիկներ 89 երկրներից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջընին Տագընընը, իսկ երրորդը Այրին Սոֆիա Էսսըր Քուինտերոն է` Վենեսուելայից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version