amga.tv

Switch to desktop Register Login

Ռումբի կեղծ ահազանգ

 

aha 5Կորեաթաունի խաչմերուկը փակ է եղել, երբ Լոս Անջելեսի ոստիկանությունը ռումբի ահազանգ էր ստացել Wilshire Boulevard Temple-ի շրջակայքից: Անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել 3663 Wilshire Blvd. հասցեում գտնվող ռումբի մասին: Ավելի ուշ մեկ այլ ահազանգ է ստացվել, թե ռումբն այլ վայրում է: Ոստիկանության ներկայացուցիչ Լուիս Գարսիայի խոսքով, նշվում էր, թե պայթուցիկ սարքը գտնվում է ոստիկանական մեքենայի մեջ: Դեպքի վայր ժամանած սակրավորները  բարձարցրել եւ ստուգել են մեքենան եւ պարզել, որ կասկածելի ոչինչ չկա: Զանգի պատճառով տեւական ժամանակ ճանապարհը փակ է եղել, եւ ոստիկանությունը ներկայումս որոնում է անանուն զանգի հեղինակին: Ըստ ոստիկանության երկու զանգերն էլ կատարվել են նույն ավտոմատից

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version