amga.tv

Switch to desktop Register Login

Հայ ամուսինը սպանել է նախկին կնոջը

tara 4Տարզանայում հայուհին սպանվել է նախկին ամուսնու հետ վեճի հետեւանքով: Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը, 4500 Vanalden Avenue հասցեում, երեկոյան ժամը 7:20-ի սահմաններում: Ոստիկանության լեյտենանտն Թերեսա Ուոլլինը հայտնել է, որ 51-ամյա Ազնիվ Մեգըրյանը եւ 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել վեճի ընթացքում, որին մասնակցել էր Ազնիվի նախկին ամուսինը՝ 59-ամյա Հրանտ Մեգըրյանը: Հրանտ Մեգըրյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից: Մեգըրյանը մնացել է դեպքի վայրում եւ կալանավորվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել սպանության եւ մահափորձի առիթով, գրավի չափը կազմել է մեկ միլիոն դոլար: Ազնիվ Մեգըրյանը հիվանդանոցում մահացել է, Մայքլ Քարվըրի վիճակը գնահատվում է կայուն ծանր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version