amga.tv

Switch to desktop Register Login

Երիտասարդը սպանել էր իր տատիկին

Grandma 7Սան Ֆերնանդո Հովտի 22-ամյա բնակչին կալանավորել են` նրան մեղադրելով իր տատիկին բարբիքյուի պատառաքաղով սպանելու մեջ: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության տվյալներով, ահազանգը ստացվել է երեկ առավոտյան` ժամը 9-ին, 11 100 Rincon Avenue հասցեից: Կասկածյալը, ում անունը չի հաղորդվում, տատի եւ պապի հետ ապրում էր նույն տանը եւ շաբաթ գիշերը վիճել է տատիկի հետ: Կիրակի առավոտյան, երբ պապը բացակայել է, նա սպանել է տատուն: Կինը մահացել է տեղում, իսկ հանցագործը փախուստի չի դիմել եւ առանց դիմադրելու հանձնվել է ոստիկաններին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version