amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ը ճանաչեց Սիրիայի ընդդիմադիրներին

obba 4Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիական ազգի օրինավոր ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման հայտարարել է, որ սա մեծ քայլ է, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդներին կարող է հնարավորություն տալ հաջողությամբ պայքարել նրա իշխանության դեմ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ կոալիցիան ամբողջական ուժ է եւ ներկայացնում է սիրիացի ժողովրդի շահերը, ուստի իր երկիրը որոշել է ճանաչել այն: Մինչ այդ Սիրիայի ազգային կոալիցիան ճանաչել էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները: ԱՄՆ-ը չէր շտապում ճանաչել կոալիցիան` ելնելով այն հանգամանքից, որ ընդդիմությունը միասնական չէ: ԱՄՆ-ի այս որոշումը նախագահ Ասադի վրա ճնշում գործադրելու նոր էտապ է, քանի որ Ասադը բազմիցս անտեսել է ԱՄՆ-ի պահանջը հրաժարական տալու վերաբերյալ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version