amga.tv

Switch to desktop Register Login

37 մարդ է ձերբակալվել սեռական հանցագործությունների համար

Dzer 5Ներգաղթի եւ մաքսային ծառայությունը Լոս Անջելեսում այլ երկրների 37 քաղաքացիների է ձերբակալել, որոնք նախկինում դատապարտվա են եղե սեռական բնույթի հանցագործությունների համար: Ձերբակալություններն իրականացվել են երեք օր տեւած հատուկ գործողության ընթացքում: ICE-ի գործակալները ձերբակալել են արտաքսման ենթակա 37 անձանց: Նրանցից 16-ին ձերբակալել են Լոս Անջելեսում, 4-ին` Օրընջում, 11-ին` Վենտուրայում եւ 6-ին` Սան-Բեռնարդինոյում: Ձերբակալվածներից 25-ը Մեքսիկայի քաղաքացիներ են, կան նաեւ Էլ Սալվադորի, Հոնդուրասի, Վիետնամի, Գվատեմալայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ: Ձերբակալություններն իրականացվել են համաձայն ազգային ծրագրի, ըստ որի հարկ է գտնել եւ արտաքսել այլ երկրներում հանցագործություններ կատարած օտարերկրացիներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version