amga.tv

Switch to desktop Register Login

Սերբիացի ահաբեկչին դատել են

serb 9Սերբիայի քաղաքացի Մեվլիդ Յաշարեւիչը Բոսնիա եւ Հերցոգովինայի դատարանի կողմից դաապարտվել է 18 տարվա ազատազրկման 2011թ. հոկտեմբերի 28-ին Սարաեւոյում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կրակ բաց թողելու մեղադրանքով: Դատարանի կարծիքով՝ Յաշարեւիչն ահաբեկչական ակտ էր կազմակեպել՝ արձակելով ավելի քան 100 փամփուշտ տեղական ոստիկանության եւ դեսպանատան ուղղությամբ: Կես ժամ տեւած կրակահերթի արդյունքում վիրավորվել էր մեկ ոստիկան եւ հենց ինքը ահաբեկիչը: Հետաքննությունը պնդում է, որ Յաշարեւիչը պատկանում է Բոսնիայի վահաբիտներին: Նրա արարքը բողոքի նշան էր Աֆղանստանում շարունակվող ամերիկյան ներկայությանը: Ահաբեկչի երկու ենթադրյալ համախոհներն ազատ են արձակվել, քանի որ նրանց դեմ բավականաչափ ապացույցներ չեն հայտնաբերվել: Յաշարեւիչը հայտարարել է, որ չի ճանաչում դատավարությունը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version