A+ A A-

Զավեշտալի գողություն Թեքսըսում

BULG 7Թեքսըս նահանգի Սփրինգթաուն քաղաքում տեղի է ունեցել գողության զավեշտալի մի դեպք, որի ընթացքում ոչ թե տանտերը, այլ հենց նրա տուն ներթափանցած գողն է 911 փրկարար ծառայություն ահազանգել: Քրիստոֆեր Մուրն ուշ գիշերով գողության նպատակով ներթափանցել է Ջեյմս Գերոուի տուն, որտեղ նրան անակնկալ էր սպասում. տանտերը նրա դեմ է դուրս եկել 2 ատրճանակով։ Մահու չափ վախեցած հանցագործն ահազանգել է 911 փրկարար ծառայություն եւ ասել, որ մի տղամարդ զենքը պահել է ուղիղ իր վրա եւ սպառնում է սպանել։ Մուրի ահազանգին հաջորդել է նաեւ տանտիրուհու ահազանգը նույն ծառայությանը։ Կինը խնդրել է, որպեսզի նրանք շուտ օգնության հասնեն, հակառակ դեպքում՝ իր ամուսինը կսպանի իրենց տուն ներթափանցած տղամարդուն։ Այնուհետեւ Գերոուն զենքերը տվել է իր որդուն եւ ասել.Եթե նա փորձի փախչել, կրակիր ուղիղ ոտքերին։ Պարտադիր չի սպանել , պարզապես կրակիր ոտքերին։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը եւ ձերբակալել Մուրին՝ գողության փորձի մեղադրանքով։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < December 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel