amga.tv

Switch to desktop Register Login

Օբամային չօժտեցին լրացուցիչ լիազորություններով


chogn 9ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախօրեին դեմ է հանդես եկել երկրի առաջնորդին լրացուցիչ լիազորություններով օժտելու առաջարկին, որը թույլ կտար Բարաք Օբամային միայնակ կարգավորել պետպարտքի շեմի մակարդակը։ Նման առաջարկությամբ էր հանդես եկել Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդը։ Նախագահի կուսակիցների նախաձեռնությանը չի հաջողվել հավաքել 60 ձայն, որոնք անհրաժեշտ էին առաջարկի ընդունման համար: Պետպարտքի շեմը բարձրացնելու շուրջ դեմոկրատների եւ հանրապետականների տարաձայնությունը շարունակվում է մի քանի տարի։ Ամերիկյան տնտեսության համար ցանկալի է, որ այդ ցուցանիշի փոփոխության հարցը լուծվի մինչեւ տարեվերջ։ Սպասվում է, որ մինչ այդ պետպարտքը կհասնի 16.34 տրլն դոլարի շեմին, որը համապատասխանում է պետպարտքի ներկայիս շեմին։ Եթե Սպիտակ տան վարչակարգն ու ընդդիմությունը համաձայնության չհասնեն մինչեւ հունվար, տնտեսությանը սպասում է այսպես կոչված բյուջետային ճեղքվածք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version