amga.tv

Switch to desktop Register Login

ՆԱՏՕ-ն Թուրքիայում հրթիռներ է տեղադրելու

naato 9ՆԱՏՕ-ն Բրյուսելում կայացած խորհրդի նիստի արդյունքներով ընդունել է թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի պահանջը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ հրթիռները չեն օգտագործվելու ոչ թռիչքային գոտի ստեղծելու կամ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով: Հրթիռային համալիրը Թուրքիային կտրամադրեն ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Նիդեռլանդները: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեի խոսքով` Սիրիայի սահմանին հրթիռային համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել դաշինքի անդամ երկրներին: Ռասմուսենի խոսքով` ՆԱՏՕ-ին անհանգստացնում է, որ Սիրիան կարող է միջուկային զենք կիրառել: Հատկապես վերջին օրերին թե´ թուրքական, թե´ միջազգային մամուլում շրջանառվում է այն լուրը, թե Սիրիան հնարավոր է` քիմիական զենք օգտագործի: Ռասմուսենը հստակեցրել է նաեւ հրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը` նշելովոր  առաջիկա շաբաթների ընթացքում այն արդեն իսկ տեղակայված կլինի թուրք-սիրիական սահմանին: Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ հրթիռները կտեղակայվեն 3-5 շաբաթվա ընթացքում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version