amga.tv

Switch to desktop Register Login

Արտահոսք գործարանում

arta 7Կալիֆորնիայի Ատվոտեր քաղաքում, աղբի վերամշակման գործարանում պայթյուն է եղել, որի հետեւանքով մոտ 100 գալլոն ամմիակ է արտահոսել օդ: Կալիֆորնիայի անտառների եւ հրշեջ ծառայությունը ահազանգը ստացել է երեկ, երեկոյան, ժամը 7-ի սահմաններում: Միջադեպի արդյունքում գործարանի աշխատակիցները չեն տուժել, հայտնել է ծառայության ներկայացուցիչ Դենիել Բըրլենթը: Մըրսեդ շրջանի շերիֆի աշխատակիցները տարհանել են մերձակա բնակավայրերը եւ տարհանվածների համար կենտրոն բացել: 25 անձ հայտնել է, որ առողջական խնդիրներ են ունեցել, սակայն բժիշկները ստուգել են նրանց եւ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Դեպքից մոտ երեք ժամ անց մասնագետներին հաջողվել է փակել արտահոսքն ու թույլատրել բնակիչներին վերադառնալ իրենց տները: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, որին մանսակցում են նաեւ թունավոր նյութերի դեմ պայքարի բաժինը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version