amga.tv

Switch to desktop Register Login

Քլինթոնին առաջարկել են դառնալ Նյու Յորքի քաղաքապետ

clll 4Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընին համոզում է մասնակցել քաղաքի ղեկավարի ընտրություններին: The New York Times թերթը, վկայակոչելով երեք աղբյուրի, նշում է, թե Բլումբըրգը պետքարտուղարին նման առաջարկ է արել գաղտնի հեռախոսազանգի միջոցով: Թերթը նշում է, որ Նյու Յորքի ներկայի քաղաքապետը, հավանաբար, գոհ չէ եղած թեկնածուներից: Հիլըրի Քլինթընը, սակայն, հրաժարվել է առաջադրվելու մտքից: Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ հեռանալու է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետը լրանալուց հետո: Մինչ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելը նա ԱՄՆ Սենատում ներկայացրել է Նյու Յորքի նահանգը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version