amga.tv

Switch to desktop Register Login

Բրիտանական արքայադուստրը հղի է

preg 5Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթընը հարկադրված է որոշ ժամանակ անցկացնել Լոնդընի հիվանդանոցներից մեկում թունավոր հղիության խիստ արտահայտված ախտանշանների պատճառով: Դքսուհին, ենթադրաբար, ստանում է կաթիլային ներարկում: Ստացիոնարում բուժման եւ ինֆուզիոն բուժում կիրառելու անհրաժեշտությունը պայմանավորված է հղիների փսխման ծանր ձեւով, որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման եւ քաշի կտրուկ կորստի: -Քանի որ դքսուհին հղիության վաղ ժամկետում է, նորին արքայական մեծությունն, ինչպես սպասվում է, մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, ինչից հետո նա լրացուցիչ հանգստի կարիք կունենա,- ասված է բրիտանական արքունիքի հայտարարության մեջ: Այն մասին, որ Քեյթ Միդլթընը եւ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյըմը, Մեծ Բրիտանիայի գահի ժառանգորդի են սպասում, հայտնի է դարձել դեկտեմբերի 3-ին: Բժիշկները նշել են, թե դեռ վաղ է ասել, սակայն չի բացառվում, որ Քեյթը երկվորյակ ունենա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version