amga.tv

Switch to desktop Register Login

Հային դատում են Իրանի հետ ապօրինի առեւտրի մեղադրանքով

delf 5 Հարավային Քերոլայնա նահանգի Չարլսթըն քաղաքի դաշնային դատարանում հայ քաղաքացու նկատմամբ դատական գործընթաց է սկսվել, որին ի թիվս այլոց, մեղադրում են Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու համար: Delfin Group USA-ը սինթետիկ յուղ արտադրող ընկերության նախկին նախագահ Մարկոս Բաղդասարյանը մեղադրվում է նրանում, որ իր ընկերության արտադրանքը արտահանել է Իրան մասնավորապես Pars oil ընկերություն։ նավթային ընկերությունը պատկանում է Իրանի կառավարությանը։ Դատավարության առաջին օրը Չարլսթընում դատախազները Բաղդասարյանին բնութագրել են որպես խորամանկ եւ հնարամիտ գործարար, ով շատ բաների է գնացել, որպեսզի իր արտադրանքը վաճառի ԱՄՆ-ի բիզնեսի համար փակ երկրում: Իսկ ահա Բաղդասարյանի դատապաշտպանը նրան համարել է մի մարդ, ով իր գործերը վարում է բոլոր կանոնների համաձայն եւ ով բարեխղճության մարմնացում է: Հայ գործարարին սպառնում է 25 տարվա ազատազրկում եւ 1,2 մլն դոլար տուգանք: Բաղդասարյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ հանցավոր համաձայնություն՝ Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու նպատակով, ապրանքների ապօրինի արտահանում իրան եւ դաշնային փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հաղորդում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version