A+ A A-

Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանք կառաջադրվի

Oskan 1Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե քրեական գործ է հարուցվել փողերի ապօրինի լվացման փաստով: Այդ գործով առայժմ որպես վկա հարցաքննվել է նախկին արտգործնախարար, այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԱԾ-ի, Հանթսմըն Բըլդինգ Փրադաքթս ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 միլիոն դոլարով փաստացի վաճառվել է, սակայն գործարքը ոչ ճիշտ է ձեւակերպվել, նաեւ բարեգործության համար նախատեսված 1,3 մլն դոլարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի հաշվին եւ օգտագործվել անձնական նպատակներով: Արդյունքում 2 միլիոն դոլարի մասին հաշվետվություն չի ներկայացվել: Շրջանառվող լուրերի համաձայն Օսկանյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել, իսկ տվյալ հոդվածով 6-ից 12 տարի ազատազրկում է հասնում: Վարդան Օսկանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel